Մանկապարտեզ հաճախելը Գյումրիում անվճար կդառնա՞ 

Գյումրիում մանկապարտեզ հաճախող երեխայի վարձավճարը այսուհետ 50 տոկոսով կկիսի Գյումրու համայնքապետարանը: Ծնողները նախկին 8.000-ի փոխարեն 4.000 են վճարելու։  Մինչ այդ վարձավճարի զեղչային համակարգ կիրառվել է սոցիալական տարբեր խմբերում ներառված երեխաների համար։ Ամփոփելով 2022 թվականի նոյեմբերի տվյալները՝ համայնքապատկան մանկապարտեզներ են հաճախել 2316 երեխաներ: Անվճար հաճախելու արտոնությունից օգտվել է տասը, 25 տոկոս արտոնությունից՝ 225, իսկ 50 տոկոս զեղչից օգտվել են 181 երեխաներ։ Արտոնությունների համար համայնքային բյուջեից մանկապարտեզներին փոխանցվել է 850 հազար դրամ:

Related posts

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ին. Դատախազության վերաքննիչ բողոքն ամբողջությամբ բավարարվել է

ՏԿԵՆ-ում քննարկվել են Հայաստանի և Հորդանանի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Քննարկվել են հայկական և լիբանանյան բիզնեսների միջև նոր գործընկերային կապերի զարգացման հնարավորությունները