Մահացել է եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը

83 տարեկանում մահացել է եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի ղեկավար Սայիդ Ավդալյանը։ «Այսօր կյանքի 83 տարեկան հասակում մահացել է Եզդիների ազգային միության նախագահ, եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը։ Մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց եզդի ազգի ինքնության պահպանմանը, հայ-եզդիական բարեկամության ամրապնդմանը։ Ցավակցում եմ Թամոյան գերդաստանի ներկայացուցիչներին և ողջ եզդի ազգին»,- գրել է Ավդալյանը։

Related posts

Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերը

Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից. ԱԱԾ

Բելառուսում մեկնարկում է ԵԱՏՄ նիստը. ՀՀ վարչապետը կմիանա տեսակապով