Մահացած 16 քաղաքացուց 13-ի տվյալները ճշտվել են. ԱԻՆ մամուլի խոսնակ

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Նրանց թվում է նաև հղի կինը և երեխան: Այս պահին անհետ կորածների թիվը տասն է»,-ասաց Հայկ Կոստանյանը:

Նա տեղեկացրեց, որ այն հատվածներում, որտեղ տեղեկություն կա, որ կարող է մարդիկ լինեն, մեծ տեխնիկա չի օգտագործվում, հիմնականում աշխատանքներն իրականացվում են ձեռքով:

Related posts

ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին․ ՍԴ-ի որոշումը

Ռուսաստանն ընտրություններից առաջ վաղաժամ քվեարկություն է անցկացնում Ուկրաինայի օկուպացված շրջաններում

ԱԽ քարտուղարը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր