ՄԱԿ-ի խաղաղապահները շարունակում են հետևել իրավիճակին Լիբանանի հարավում՝ չնայած բռնության կտրուկ սրմանը

ՄԱԿ-ի խաղաղապահները շարունակում են հետևել իրավիճակին Լիբանանի հարավում և պարբերաբար զեկուցում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ չնայած վերջին շաբաթներին բռնության կտրուկ սրմանը:

Առաքելության մամուլի ծառայությունից նշել են՝ Լիբանանից հրթիռակոծությունները, ինչպես նաև Իսրայելի կողմից ինտենսիվ ավիահարվածները և հրետակոծությունները շարունակվում են:

«Չնայած Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը լայնածավալ միջոցներ են ձեռնարկել  խաղաղապահների անվտանգությունն ապահովելու համար՝ իրավիճակը մնում է ծայրահեղ լարված»,- հայտնել են առաքելությունում՝ մատնանշելով խաղաղապահների վրա հարձակման դեպքերը:

Առաքելությունից հիշեցրել են, որ բոլոր կողմերը պետք է զերժ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել խաղաղապահներին կամ քաղաքացիական անձանց։

«Մենք կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին՝ տարաձայնությունները լուծել բանակցությունների սեղանի շուրջ՝ ձգտելով քաղաքական և դիվանագիտական լուծման, այլ ոչ թե բռնության միջոցով։ UNIFIL-ը շարունակում է աշխատել տեղում և պատրաստ է աջակցել այդ գործընթացին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Related posts

Վլադիմիր Զելենսկու նվերը մորը

27 365 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Զննությամբ հայտնաբերվել են կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ