ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը չի մեկնաբանել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու Իլոն Մասկի առաջարկը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը չի մեկնաբանել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ամերիկացի գործարար Իլոն Մասկի առաջարկը, հայտնում է Ռիա Նովոստին:

Երկուշաբթի օրը Մասկը գրել է, որ կասկածում է Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի դեպքում Ուկրաինայի հաղթանակի հնարավորությանը, և կողմերին խաղաղության կոչ է արել։ Նա նաև առաջարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման իր տեսլականը։ Ծրագիրը նախատեսում է «կրկնակի քվեարկություն կցված շրջաններում ՄԱԿ-ի վերահսկողության ներքո»:

«Կարծում եմ՝ բավականաչափ մարդիկ են ցանկանում ստանալ Իլոն Մասկի սկզբնական մեկնաբանության պատասխանները: Որքան էլ ես կցանկանայի խորանալ այս դիսկուրսի մեջ, ես դա չեմ անի», – ասել է Դյուժարիկը ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարակից հարցին:

Related posts

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին

Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ. Գագիկ Սուրենյան