ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել կառուցողական աշխատել նոր վարչակազմի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

«Շնորհավորում եմ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և վերահաստատում եմ իմ համոզմունքը, որ ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջև համագործակցությունը միջազգային հարաբերությունների կարևորագույն հենասյունն է։ ՄԱԿ-ը պատրաստ է կառուցողական աշխատել նոր վարչակազմի հետ՝ լուծելու այն լուրջ խնդիրները, որոնց բախվում է  աշխարհը» – ասված է հայտարարության մեջ։

 

Related posts

Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է. Նարեկ Կարապետյան

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի

Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար