ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը դադարեցրեց Ռուսաստանի մասնակցությունը Մարդու իրավունքների խորհրդում

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որով դադարեցվում է Ռուսաստանի աշխատանքը Մարդու իրավունքների խորհրդում: Փաստաթղթի նախագիծը ներկայացրել են մի խումբ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը և Ուկրաինան:

Որոշմանը կողմ է քվեարկել 93 պետություն, դեմ՝ 24, ձեռնպահ է մնացել 58 պետություն:

Փաստաթղթում նշվում է, որ անհրաժեշտության դեպքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը կարող է վերանայել այդ որոշումը։ Վեհաժողովի նախագահ Աբդուլա Շահիդի գրասենյակից РИА Новости-ին տեղեկացրել են, որ բանաձևի ընդունումից հետո Ռուսաստանը կպահպանի իր տեղը Մարդու իրավունքների խորհրդում, սակայն կզրկվի ձայնի իրավունքից և ելույթի հնարավորությունից:

Related posts

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան

Նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

Եվրոպական մի շարք երկրներ պայքարում են արագ տարածվող անտառային հրդեհների դեմ