ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կքննարկի Ուկրաինայի կարիքների համար արգելափակված ռուսական ակտիվների օգտագործումը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մտադիր է երկուշաբթի վերսկսված արտահերթ նստաշրջանի շրջանակում քննարկել Ուկրաինայի ֆինանսավորման համար ռուսական սառեցված ակտիվների օգտագործման հարցը, գրում է РИА Новости-ն։

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ասել է, որ հանդիպման նախաձեռնողները առաջ են քաշում «Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու մասին» բանաձևի նախագիծը, ներառյալ՝ Ուկրաինային հատուցումները, և փորձում են ստեղծել «մեխանիզմ, որը հաշվետու չի լինի Գլխավոր ասամբլեային»։

«Մեր նախկին արևմտյան գործընկերները Գլխավոր ասամբլեայի միջոցով փորձում են որոշակի օրինականություն հաղորդել Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվները յուրացնելու իրենց փորձերին»,- գրել է Պոլյանսկին:

Դիվանագետը նշել է, որ «արևմտյան բլոկը» ցանկանում էր նախագիծն ընդունել առանց նախապես բանավեճերի, սակայն Ռուսաստանը կարողացել է դա կանխել դա։ «Բանավեճեր, այնուամենայնիվ, կլինեն»,- ասել է նա:

Related posts

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները