Մալխաս Ամոյանը Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում է

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը դուրս է եկել Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակչում Ամոյանն 3:0 հաշվով առավելության է հասել Ասիական խաղերի փոխչեմպիոն, Ասիայի չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Ամին Կավիանինեժադից:

Ամոյանը մեկնարկում 8:0 հաշվով առավելության էր հասել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինենի նկատմամբ:

Մալխաս Ամոյանն առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին:

Related posts

Հայաստանը ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի համաձայնությունը. ԱԳՆ

Մոսկվան Կիևին առաջարկել է մայիսի 15-ին Ստամբուլում անցկացնել ուղիղ բանակցություններ

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին