Մալաթիայի «Ոսկու շուկա»-ի տնօրենը ձերբակալվել է ապօրինի զենք կրելու կասկածանքով

Մալաթիայի «Ոսկու շուկա»-ի տնօրենը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից Factor TV-ին փոխանցեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։

Factor TV-ի տեղեկություններով՝ տնօրենը ձերբակալվել է ապօրինի զենք կրելու կասկածանքով։ Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը գրել էր, որ իր տեղեկություններով՝ առավոտյան դիմակավորված հատուկ ջոկատայինները ներխուժել են ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լեդի Հակոբ մականունով հայտնի Հակոբ Հակոբյանին պատկանող Մալաթիայի «Ոսկու շուկա» և ձերբակալել շուկայի տնօրենին․ «Դիմադրության հետևանքով հատուկ ջոկատայինները ֆիզիկական ուժ են կիրառել՝ հարվածելով և գետնին տապալելով ներկաներին. մեկ կին վնասվածք է ստացել»,- գրում է լրատվամիջոցը։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ