ՃՏՊ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

Ապրիլի 18-ին, ժամը 18։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երեք ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա. Ղ., ծնված 1987 թ.), «Volkswagen Golf» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1978 թ.) և «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1953 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ․ Գ․-ն արգելափակվել է ավտոմեքենայում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածները տեղի ուժերով հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ։ Բժիշկները տուժածներ Ա․ Ա․-ի (ծնված 2006 թ․),  Ի․ Ա․-ի (ծնված 2010 թ․), Ք․ Գ․-ի (ծնված 1983 թ․), Ա․ Գ․-ի (ծնված 2005 թ․), Թ․ Գ․-ի  (ծնված 1983 թ․), Հ․ Գ․-ի (ծնված 1978 թ․), Կ․ Ղ․-ի (ծնված 1964 թ․) և Ա․ Ղ․-ի (ծնված 1962 թ․) առողջական վիճակը գնահատել են բավարար իսկ տուժած Ա․ Ղ․-ն (ծնված 1964 թ․) մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, հատուկ տեխնիկայի միջոցով «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Related posts

Վաղարշապատում 15-ամյա աղջիկները վիճել էին ոչ թե տղայի պատճառով, այլ՝ ուրիշ հարցի շուրջ. նոր մանրամասներ

Երևանի թիվ 22 ավտոբուսի վարորդը, ըստ նախնական գնահատականի, մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել

Սիսիանում բшխվել են կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնը