ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին. կա զոհ

Օգոստոսի 25-ին, ժամը 07։59-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժած և արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Chrysler» (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1987 թ․) և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ․ Ս․-ն հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել քաղաքացու դին։

Related posts

ԱԱԾ նախկին տնօրենին փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ վարույթ է սկսվել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

Վերջին 3 օրերին վրացական Գեզի մաքսակետից դուրս է եկել և Վերին Լարս է գնացել կոնյակով բեռնված 69 բեռնատար