ՃՏՊ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:40-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ-Ուջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են Kia և Nissan մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները Kia մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել են շտապօգնությանը, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Nissan մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Kia մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Related posts

Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե

Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին

Շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահում և փողերի լվացում. 7 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում