Ճապոնիան Թուրքիայից կգնի ԱԹՍ-ներ՝ ընդդեմ Չինաստանի

Ճապոնական լրատվամիջոցները հայտնել են, որ Չինաստանի ցուցաբերած ռազմական ակտիվության աճի պատճառով Ճապոնիան պատրաստվում է Թուրքիայից գնել մարտական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը 2026 ֆինանսական տարվա բյուջեում 100 մլրդ յենից ավել (մոտ 670 մլն դոլար) միջոցներ է նախատեսում մարտական ԱԹՍ-ներ ձեռք բերելու համար:

Ճապոնական աղբյուրների համաձայն՝ Տոկիոն 1-ին փուլում կարող է գնել Ուկրաինայի կողմից ռուսական ուժերի դեմ օգտագործվող թուրքական արտադրության ԱԹՍ-ները, իսկ հեռանկարում նպատակադրված է ապահովել տեղական արտադրություն: Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրություն են ցուցաբերել մասնավորապես «Bayraktar TB2»-ի նկատմամբ:

Ճապոնիան նաև հետաքրքրված է թուրքական «STM» ընկերության արտադրած «KARGU» «կամիկաձե» անօդաչու թռչող սարքերով։

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին