Ղրղզստանում ձերբակալվել է Ադրբեջանի հինգ քաղաքացի, որոնք մահափորձ են ծրագրել երկրի ղեկավարության դեմ

Ղրղզստանում ձերբակալվել է անդրազգային հանցավոր խմբավորման հինգ անդամ, որոնք մահափորձ էին ծրագրել երկրի ղեկավարության դեմ` հայտնել են այդ երկրի ազգային անվտանգության պետական կոմիտեից:

Նշվում է, որ բոլորը Ադրբեջանի քաղաքացի են։ Հատուկ ծառայության տվյալներով՝ ձերբակալվածներից մեկը քրեական աշխարհում այսպես կոչված «թափառաշրջիկի» կարգավիճակ ունի։

«Նրանց հանցավոր ծրագրերը սկիզբ են առել Ղրղզստանում կազմակերպված հանցավոր խմբավորման դեմ պայքարի ֆոնին։ Դա հարուցել է արտասահմանյան քրեական առաջնորդների դժգոհությունը»,- հայտնել են Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեից։

Related posts

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին

Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը