Ղրղզստանի վարչապետն ազատվել է պաշտոնից

Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովն ազատվել է նախարարների կաբինետի նախագահի և Ղրղզստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը։

Վարչապետի պարտականությունները կկատարի վարչապետի առաջին տեղակալ Ադիլբեկ Կասիմալիևը։

Ակիլբեկ Ժապարովը Ղրղզստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի հոկտեմբերից։ Նրա հեռանալուց հետո Ղրղզստանում նախարարների կաբինետի պաշտոնաթողություն տեղի չի ունենա, բոլոր նախարարները կպահպանեն պաշոնները։

Related posts

Տոկունության առումով ոգեշնչման աղբյուր է Հայաստանը. Յոհան Վադեֆուլ

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին