«Ղողանջ մայրության» խորագրով միջոցառում` նվիրված կրկին մայրացած որդեկորույս կանանց

«Ղողանջ մայրության» խորագրով միջոցառում` նվիրված 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում որդի կորցրած եւ նորից մայրացած հերոսածին կանանց։ Գյումրու դրամատիկական թատրոնում մթնոլորտը մի տեսակ տարբեր է՝ տխրություն, թախիծ, հույսի եւ լույսի շող, որից ամուր կառչել էին դահլիճում ներկաները: Հոգու ծանրության մեջ շողացող լուսավոր արահետն ընտրած այս կանայք իրենց կորցրած որդիներին վերագտել եւ իրենց վիշտը սփոփել են նորածին որդիների լույս աշխարհ գալով: Միջոցառման նախաձեռնության հեղինակը Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած ժամկետային զինծառայող, ավագ հրաձիգ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Ռաֆիկ Սահակյանի մայրն էր՝ «Արդարության պահանջով» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Վարդուհի Մանուկյանը:

Related posts

Կենսաչափական նոր անձնագրի գինը, հին փաստաթղթերի վավերականությունն ու քաղաքացիների տվյալները․ պարզաբանում

ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը կդրոշմավորվեն բժշկական արտադրանքը, դեղորայքը, կոշկեղենը, տան և ինտերիերի պարագաները

Նիկոլ Փաշինյանը և Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր