Ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Մեղրիի, Արարատի, Ջերմուկի, Աշոցքի, Անիի, Թալինի, Աբովյանի, Սիսիանի, Սևանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։

Ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Related posts

ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում անմեղության կանխավարկածի սկզբունքի չպահպանման ակնհայտ միտումը

Թրամփը հաստատել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Կիևին ևս մեկ Patriot զենիթահրթիռային համակարգ տրամադրելու հարցը

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ