Ձերբակալվել են ՀԿԱԾ նախկին պաշտոնյաներ և փաստաբան

Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաներ և ՀՀ փաստաբանների պալատի անդամ (փաստաբան): Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Տարբեր կատարողական վարույթներով արգելադրված և վերադարձման ենթակա գումարները հանցավոր մեխանիզմի գործադրմամբ հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքերն օրինականացնելու և այլ ենթադրյալ հանցանքներ կատարելու համար հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել մի շարք անձանց, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաների և ՀՀ փաստաբանների պալատի անդամի (փաստաբանի) նկատմամբ: Վերջիններս ձերբակալվել են»,- հայտնեցին կոմիտեից:

Related posts

Թուրքիայում ԱԲ-ով կպայքարեն կանանց ուղղված խտրականությունների դեմ

Կենսաչափական նոր անձնագրի գինը, հին փաստաթղթերի վավերականությունն ու քաղաքացիների տվյալները․ պարզաբանում

ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը կդրոշմավորվեն բժշկական արտադրանքը, դեղորայքը, կոշկեղենը, տան և ինտերիերի պարագաները