Հրվ. Կովկասը չպետք է վերածվի արտատարածաշրջանային երկրների մրցակցության դաշտի. Իրանի նախագահ

Կովկասյան տարածաշրջանը չպետք է վերածվի արտատարածաշրջանային երկրների մրցակցության դաշտի, առկա հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները՝ առանց այլ կողմերի միջամտության, ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում։ Այս մասին գրում է mehrnews.com-ը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների բացման ցանկացած տեսակի գործողությունների և հարթակի՝ հարգելով բոլոր երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքը և դա համարում է արդյունավետ քայլ խաղաղության ամրապնդման և հարևանների շահերի ապահովման ամրապնդման ուղղությամբ»,- ասել է Ռաիսին:

«Կովկասի նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը կայուն է: Հարևանների հետ հարաբերությունների զարգացումը և փոխադարձ շահերի ապահովման համար հարաբերությունների ամրապնդումն Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար քաղաքականությունն է»,- ընդգծել է նա:

Related posts

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Զելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբ

Հայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ Փաշինյան