Հրդեհ վագոն-տնակում․ կա զոհ

Դեկտեմբերի 13-ին, ժամը 14։55-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուս գյուղի ամառանոցներում այրվում է վագոն-տնակ. ներսում կա քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 15։55-ին, մարել՝ 16։36-ին։ Այրվել է գյուղի Զեյթուն թաղամասի վագոն-տնակներից մեկը (27 քմ):

Փրկարարները ներսում հայտնաբերել են Ավետիս Թ․-ի (ծնված 1955 թ.) դին:

Related posts

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին. Գլխավոր դատախազություն

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ