Հրդեհ Սյունիքի Ծավ գյուղի անտառամերձ հատվածում

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14:40-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծավ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անտառամերձ հատվածում, քամու պատճառով առկա է դեպի անտառ տարածման վտանգ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 18:00-ին: Այրվել է մոտ 1 հա բուսածածկույթ։

Related posts

Ճամբարակ տանող ճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների․ մեկ զինծառայող մահացել է. ՊՆ

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 2725 տոննա ցորեն

Անմիջական զրույց՝ հերթապահություն իրականացնող ժամկետայինների հետ. Պապիկյան