Հրդեհ Սեբաստիայի փողոցում․ փրկարարները տարհանել են 10 քաղաքացու

Հունիսի 29-ին՝ ժամը 13:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել՝ 13:36-ին: Այրվել է բնակարաններից մեկի ննջասենյակի (15 քմ) կահույքը՝ մասամբ, ջերմահարվել՝ շքամուտքի պատը (մոտ 3 գմ):

Փրկարարները տարհանել են 10 քաղաքացու․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից բնակարաններ։

Related posts

Առաջիկայում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում կունենանք. Միրզոյան

Սա հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության և ձեր ընտրած ձևով ապրելու իրավունքի համար. Զելենսկին՝ Փաշինյանին

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 58.94 տոկոսը