Հրդեհ Շիրակի մարզի Մայիսյան գյուղում

Սեպտեմբերի 15-ին, ժամը 09։37-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան գյուղի 2-րդ փողոցում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մայիսյան գյուղի 1-ին նրբանցքի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:21-ին, մարվել՝ 10:49-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ) և տանիքում կուտակած անասնակեր (մոտ 10 հակ):

Related posts

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը