Հրդեհ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում․ կան տուժածներ

Ապրիլի 16-ին, ժամը 06:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան փողոցում գտնվող «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի 3-րդ հարկում։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հիվանդանոցի 2-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։34-ին, մարվել՝ 06։43-ին։ Մասամբ այրվել են երկու ներքնակ (մոտ 2 քմ) և երկու պահարան։ Այրվածքներ են ստացել հիվանդ Ս․ Ա․-ն (ծնված 1980 թ․) և բժիշկ Մ․ Հ․-ն։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տարահանվել է 11 հիվանդ։

Related posts

Արենիում բախվել են «Kia»-ն և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է նաև էլեկտրասյանը և այլ մեքենայի․ կան վիրավորներ

Մելանյա Թրամփը հասել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հաստատմանը՝ արգելափակված Օլեշկի քաղաքում

Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 տուժած