Հրդեհ Երևան-Երասխ ավտոճանապարհին գտնվող ջերմատան պահեստային հատվածում

Օգոստոսի 27-ին, ժամը 17։49-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան-Երասխ ավտոճանապարհին գտնվող ջերմատան պահեստային հատվածում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին, մարվել՝ 18։27-ին: Այրվել են ջրի խողովակի մեկուսիչ շերտը՝ մոտ 60 գմ և 1 տոննա տարողությամբ պլաստմասսե տարրա։

Related posts

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին