Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում

Սեպտեմբերի 21-ին, ժամը 16։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի 2/2 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։27-ին, մարվել՝ 18։00-ին։

Այրվել են չորս սենյականոց բնակարանի 3 սենյակի և խոհանոցի գույքը, ջերմահարվել՝ կից սենյակի պատերը (8 քմ) և տանիքի փայտյա կառուցատարրերը (15 քմ)։

Փրկարարները տարհանել են երկու քաղաքացու․ տուժածներ չկան։

Related posts

Բախումներ չեն լինելու. վարչապետ

Հայաստանն ու Ադրբեջանը պատմական առաջընթացի շեմին են․ Հռիփսիմե Գրիգորյան

Միքայել Աջապահյանը դեպի ՔԿ ճանապարհը շարունակեց մեքենայով