Հրդեհ Գյումրի քաղաքում.ԱԻՆ

Մարտի 20-ին, ժամը 03:21-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ղորղանյան փողոցում այրվում են երկու տների տանիքներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:24-ին, մարվել՝ 05:11-ին: Այրվել են երկու տների տանիքների փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ և 20 քմ)։

Related posts

Այսօրվա համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին. Ալեն Սիմոնյանի ելույթը

1500 վարույթ, 80%-ը՝ ֆիզիկական անձանց դեմ

Հնդկաստանի վարչապետը բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջը