Հրդեհ Գյումրիում

Հունվարի 20-ին, ժամը 20:44-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի օդանավակայանի մոտակայքում գտնվող գիշերային ակումբում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։46-ին, մարվել՝ 23։12-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 50 քմ։

Related posts

Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ

Մեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը