Հրդեհ՝ Ջրառատում. կա տուժած

Մայիսի 1-ին՝ ժամը 11:06-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում և խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:15-ին, մարվել՝ 13:58-ին: Այրվել են մոտ 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց (12 քմ)՝ տանիքի փայտե կառուցատարրերով և գույքով:

Քաղաքացի Ռ. Օ.-ն (ծնված 1982 թ.) նախաբազուկների այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Related posts

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտե

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը