Հրդեհ՝ Մասիսի պահեստներից մեկում. դեպքի վայր է մեկնել նաև քիմիկ-հետախույզների հերթապահ խումբ

Օգոստոսի 23-ին՝ ժամը 13:36-ին, ՍՕՍ GeoRITM հակահրդեհային ազդարարման համակարգով հրդեհի ազդանշան է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում գտնվող պահեստից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և քիմիկ-հետախույզների հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։57-ին, մարվել՝ 14։10-ին: Պահեստային տարածքում այրվել է մոտ 10 պլաստմասսայե տարա և ջերմահարվել՝ 13 էլեկտրական կշեռք։

Related posts

Քննարկվել են Հայաստան-Իտալիա միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Պապիկյան