Հրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

Հրապարակվել է ՀՀ 2025 թվականի հունվար-մարտ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:

2025 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 597.4 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 102.1% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 13.8%-ով կամ շուրջ 72.4 մլրդ դրամով:

2025 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 576.2 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրի 70.4% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 9.6%-ով կամ 50.3 մլրդ դրամով:

2025 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 21.2 մլրդ դրամ հավելուրդով՝ առաջին եռամսյակի համար ծրագրված և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխանաբար 233.3 մլրդ դրամ և 868.6 մլն դրամ պակասուրդի դիմաց:

Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումով:

Related posts

Զանգվածային ցույցեր՝ Բելգրադում․ ոստիկանությունն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել

ՀԷՑ-ը դառնալու է ՀՀ ու մեր քաղաքացիների սեփականությունը, իսկ ձեր գիտաֆանտաստիկ հերթական զառանցանքը հօդս է ցնդելու․ ՏԿԵ նախարար

«Փաստերը վկայում են, որ քաղաքական որոշակի ուղղորդմամբ և ճնշման ներքո դատարանի կայացրած որոշումն անհիմն է և ապօրինի»․ Մայր Աթոռ