Հրաչ Ստեփանյանը նշանակվել է ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հրաչ Ստեփանյանին ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հրաչ Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ»,- ասված է նախագահի հրամանագրում:

Related posts

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում