Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին կոչ է արել Լաչինի միջանցքի խնդրի անհապաղ լուծում գտնել

Հունվարի 29-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին կոչ է արել Լաչինի միջանցքի խնդրի անհապաղ լուծում գտնել։ Նա անմարդկային է որակել Արցախում շրջափակման մեջ հայտնված բնակիչների իրավիճակը։

«Ես կրկնում եմ կոչս Հարավային Կովկասի Լաչինի միջանցքի տարածքում տիրող մարդասիրական լուրջ իրավիճակի հետ կապված։ Կարեկցանքս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ձմռանը ստիպված են դիմակայել անմարդկային այդպիսի պայմանների։ Անհրաժեշտ է միջազգային մակարդակով ամեն ջանք գործադրել՝ լուծումներ գտնելու համար ի նպաստ մարդկանց բարօրության»,- նշել է Ֆրանցիսկոս պապն իր ուղերձում։

Related posts

ԱԺ արտահերթ նիստում առաջարկվում են փոփոխություններ՝ կապված ընտրողների ցուցակների հետ

Առաջին խնդիրը, որ պետք է լուծենք, լիարժեք, անկեղծ և ամբողջական համապատասխանությունն է ԵՄ չափանիշներին. Փաշինյան

Կոռեկտության սահմանների մեջ Ձեզ պահեք. բանավեճ ԱԺ-ում