Հուշաքար՝ ձորակապցի տղաների հիշատակին

Անի խոշորացված համայնքի Ձորակապ բնակավայրն այսօր մարդաշատ էր։ Արցախյան 44֊-օրյա պատերազմին մասնակցած տղաներից երեքը նահատակվել են մարտի դաշտում։ Տղաների ընկերների նախաձեռնությամբ գյուղում անմահացած հերոսների հիշատակին նվիրված խաչքար բացվեց։
Կամավորական Սեւակ Սաղաթելյան, ժամկետայիններ Ռուբեն Գալստյան եւ Արտյոմ Սաղաթելյան. տղաները երեքն էլ իրենց արյունը խառնեցին մայր հողին՝ ամեն ինչից վեր դասելով հայրենիքը։

Related posts

Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը կնվազի

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են