Հունվարի 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն

Հանրապետության տարածքում հունվարի 8-ի ցերեկը առանձին շրջաններում, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 8-11-ն աստիճանաբար կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 8-ի և 9-ի ցերեկը, 10-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն և մառախուղ:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ