Հունգարիան և Սլովակիան սպառնացել են դադարեցնել Ուկրաինային էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն սպառնացել է դադարեցնել էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումն Ուկրաինային, եթե «Դրուժբա» խողովակաշարով դեպի Սլովակիա նավթի տարանցումը չվերականգնվի: Ֆիցոն Ուկրաինայի նախագահին վերջնաժամկետ է տվել մինչև փետրվարի 23-ը:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն էլ հայտարարել է, որ Կառավարությունը դիտարկում է Ուկրաինային էլեկտրաէներգիայի արտակարգ օգնության դադարեցումը, եթե նավթի մատակարարումները չվերականգնվեն:

Ավելի վաղ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ երկիրը կարգելափակի 90 միլիարդ եվրոյի չափով Եվրամիության վարկի տրամադրումն Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ չի վերսկսվել «Դրուժբա» խողովակաշարով դեպի Հունգարիա նավթի տարանցումը:

«Եվրոպեյսկայա պրավդա»-ն, վկայակոչելով ԵՄ-ում Ուկրաինայի առաքելության նամակը, գրում է, որ Կիևը Եվրամիությանն առաջարկել է դեպի Հունգարիա և Սլովակիա նավթի փոխադրումների համար վնասված «Դրուժբա»-ի փոխարեն գործարկել «Օդեսա-Բրոդի» նավթատարը, որի աշխատանքը դադարեցվել է հունվարի վերջից:

Related posts

Արձանագրվել են սանիտարական կանոնների խախտումներ. Ֆրանսիայի դեսպանությունը՝ միջոցառման հյուրերի սննդային թունավորման պատճառների մասին

Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Սիրիկում հարսանքավորներ են զոհվել․ Իրանը հարձակվել է Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաների վրա