Հունգարիայի նախագահը հաստատել է, որ այցելել է Ուկրաինա

Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հաստատել է, որ այցելել է Ուկրաինա։ Նա վստահեցրել է, որ Բուդապեշտը կշարունակի օգնություն ցուցաբերել Կիևին։

«Ես Կիևում եմ Ուկրաինայի նախագահի հրավերով։ Որտեղ դժբախտություն է տեղի ունենում, մենք օգնում ենք»,- գրել է Նովակը Facebook-ի իր էջում:

Հունգարիայի նախագահը, Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու և այլ երկրների ներկայացուցիչների հետ, մասնակցել է «Հացահատիկ Ուկրաինայից» կարգախոսի ներքո անցկացվող միջոցառմանը։

Related posts

Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է

Դրսից ժամանող ընտրողներն ու երկքաղաքացիության հարցը՝ համապետական ընտրությունների ֆոնին

ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը