Հումանիտար կենտրոնը նախատեսվածից ավելի արագ աշխատեց. Նիկոլ Փաշինյան

«ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնը նախատեսվածից ավելի արագ աշխատեց եւ կառավարության երեկվա նիստում հայտարարված թվի փոխարեն, այսօր խոստացված 100 հազարները ստացան ավելի մեծ թվով՝ 29 հազար 78 ԼՂ-ից բռնի տեղահանվածներ, որոնցից 14 հազար 593-ը երեխաներ:
Այսպիսով՝ ընդհանուր առմամբ խոստացված 100 հազար դրամները այսօրվա դրությամբ վճարված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 80 հազար շահառուների:
Մեր մյուս քույրերի եւ եղբայրների վճարումները կիրականացվեն նրանց կողմից քարտային հաշիվներ բացելուն զուգընթաց: Հումանիտար կենտրոնն, իհարկե, բոլորին կօգնի այս գործը հնարավորինս արագ կազմակերպելու համար»- գրել է նա:

Related posts

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին

Ռուսաստանը երբեք չի վազի Եվրոպայի հետևից՝ խնդրելով և աղաչելով վերացնել պատժամիջոցները. Լավրով

Գործադիրը շարունակում է ապահովել քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը