Հուլիսի 28-ից ՆԳՆ ՄՔԾ Էրեբունու բաժնում ընդունվելու են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության շնորհման դիմումներ

Հուլիսի 28-ից Զաքյան 3 հասցեում գործող ՆԳՆ ՄՔԾ Էրեբունու բաժնում ընդունվելու են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության շնորհման դիմումներ։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ԼՂ-ից բռնի տեղահանված լինելու դեպքում հնարավոր է անձամբ դիմել նաև՝

Երևանում՝ ՄՔԾ գլխամասային գրասենյակ, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցե (Քաղաքացիության շնորհման վարչություն),

մարզերում՝ ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներ,

հուլիսի 28-ից` Զաքյան 3 հասցե։ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

դիմում-հարցաթերթ,

«070» ծածկագրով վավեր անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության վկայականը,

35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր),

ծննդյան վկայականը և դրա պատճենը,

ամուսնության (ամուսնալուծության) վկայականը, դրա պատճենը և ամուսնու անձնագրի պատճենը (եթե փոխել է ազգանունը ամուսնության հիմքով),

անձնական տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ փաստաթուղթ (եթե անձը կատարել է նման փոփոխություն),

պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։

Ծառայությունում մինչև 18 տարեկան անչափահասների ՀՀ քաղաքացիության շնորհման գործեր չեն վարվում, քանի որ գործում է անձնագրավորման կարգ։

Related posts

Ավստրիան Հայաստանի կողքին է. կանցլերը՝ Փաշինյանին

50 միլիոն եվրո` Եվրամիությունից ՀՀ-ին

Պետությունը փրկելու հարց էր. Պապոյանը՝ ընտրությունների արդյունքների մասին