Հովհաննես Պողոսյանը ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ստորագրել է հրաման, որով Հովհաննես Պողոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։

Համաձայն փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հովհաննես Լևոնի Պողոսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ իր գրավոր դիմումի հիման վրա՝ 2026 թվականի մարտի 02-ից։

Հրամանն ընդունվել է հիմք ընդունելով ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասով, 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և Հովհաննես Պողոսյանի դիմումը։

Related posts

Ռուսաստանից արգելվում է դիզելային վառելիքի արտահանումը. Նովակ

Չորեքշաբթի գիշերը ԱՄՆ-ն, հավանաբար, կրկին կհարվածի Իրանին. Թրամփ

Թրամփը հայտարարել է ուկրաինական պատերազմի հարցում նշանակալի առաջընթացի մասին