Հովհաննես Մարգարյանը՝ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի ռեկորդակիր

Գյումրեցի Հովհաննես Մարգարյանի փայլուն հաղթանակով է պսակվել Ֆրանսիայում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնության ծրագրով անցկացված տղամարդկանց անհատական մրցումը, որի մասնակիցները 50 մետր հեռավորությունից հրացանով խոցել են նորմալ ընթացքով շարժվող թիրախները: Հայ հրաձիգը սահմանելով միաժամանակ աշխարհի ու Եվրոպայի ռեկորդներ՝ նվաճել է չեմպիոնի տիտղոսը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հրաձգության միջազգային ֆեդերացիան:Եզրափակիչում Մարգարյանը դանդաղ շարժվող թիրախներին կրակելիս վաստակել է 297, իսկ արագընթաց թիրախներին՝ 294 միավոր: Հանրագումարում նրա արդյունքը 591 միավոր է, ինչն էլ հենց աշխարհի ու Եվրոպայի ռեկորդ է:Մարգարյանին երկու միավոր են զիջել համապատասխանաբար արծաթե ու բրոնզե մեդալակիրներ դարձած շվեդ Ջեսպեր Նյուբերգը և հունգարացի Տամաշ Տասին:Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդես գալով Հովհաննես Մարգարյան, Գոռ Խաչատրյան, Հայկ Մինասյան կազմով՝ բրոնզե մեդալ է նվաճել այս մրցաձևի թիմային պայքարում: Մեր ընտրանին վաստակել է 1738 միավոր: Առաջին տեղում է շվեդական եռյակը (1740), իսկ արծաթե մրցանակակիրն են ֆինները (1739):

Related posts

Երեկ Գեղարքունիքում ձերբակալված ԿԳՄՍ վարչության պետին և դպրոցի տնօրեններից մեկին կալանավորել են, ևս մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը

Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում նախաճաշել է զինվորների հետ

Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ