Հոնկոնգում այսօր առավոտյան Boeing 747-ը դուրս է եկել թռիչքուղուց և ընկել ծովը

 

Այսօր՝ հոկտեմբերի 20-ի առավոտյան Հոնկոնգի օդանավակայանում վայրէջքի ժամանակ Boeing 747 բեռնատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, բախվել ծառայողական մեքենային և ընկել ծովը։ Մեքենան նույնպես հայտնվել է ծովում, մեքենայում եղած՝ օդանավակայանի երկու աշխատակիցներ զոհվել են։ Անձնակազմի չորս անդամները կարողացել են բարեհաջող տարհանվել։

Ինքնաթիռը շահագործել են թուրքական ACT Airlines ավիաընկերության օդաչուները, չվերթն իրականացվել է Emirates ավիաընկերության համար։ Emirates-ում հաստատել են, որ անձնակազմի բոլոր անդամները ողջ են՝ հավելելով, որ ինքնաթիռում բեռ չի եղել։

Միջադեպի պատճառները պարզվում են: Reuters-ի տեղեկություններով՝ վայրէջքից առաջ օդաչուները չեն հայտնել որևէ անսարքության մասին։

Միջադեպը չի ազդել Հոնկոնգի՝ աշխարհի ամենամեծ  բեռնափոխադրման օդանավակայանի աշխատանքի վրա: Ստուգումից հետո թռիչքուղին վերաբացվել է:

 

Related posts

Ընտրողների ակտիվություն՝ 31/02 ՏԸՀ-ում

Կեղծ հաքերային թիմ հաղորդագրություն է ուղարկում, ահաբեկելով, որ տվյալներ են տարել մարդկանց վերաբերյալ.Սամվել Մարտիրոսյան

Քվերակությունը մեկնարել է բոլոր ՏԸՀ ներում