Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից անցել է 24 տարի

24 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 27-ը դարձավ հայոց նորագույն պատմության ամենասև էջերից մեկը: Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանն ընդհատվեց կրակահերթերով: Երկրի բարձրագույն օրենսդիր մարմին ներխուժած մի խումբ հանցագործներ գնդակահարեցին երևելի պետական այրերի:

Ահաբեկչությանը զոհ գնացին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Related posts

CNN. Իսրայելը զինված ուժեր է գաղտնի տեղակայել Ադրբեջանում

ԿԸՀ-ն վավերացրել է քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը

Հայաստանի տնտեսությունը 2025-ին աճել է 7,1 տոկոսով. Գևորգ Պապոյան