Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին «Լուրերին» հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Չնայած Ադրբեջանի սադրանքներին` հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը: Այսպիսով, Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունները, թե Հայաստանը փորձում է ձախողել բանակցությունները, անհիմն են: Հայաստանը, ինչպես և նախկինում, կառուցողական է, նպատակ ունի հասնել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և նույնն ակնկալում է նաև Ադրբեջանից»,- ասել է նա:

Related posts

Տեղի է ունեցել Հայաստանի և Կոսովոյի վարչապետների հանդիպումը

Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը