Հոբելյան՝ առանց հոբելյարի. 44-օրյա պատերազմի հերոս Սիմոն Իվանյանը կդառնար 22 տարեկան

Անավարտ կյանք, կիսատ մնացած երազանքներ ու նպատակներ:Այսօր 44-օրյա պատերազմի հերոս Սիմոն Իվանյանի ծննդյան 22-ամյակն է: Սիմոն Իվանյանը ՇՄ-ի Բավրա համայնքից էր: Սիմոնի մասին հարազատները ներկայով են խոսում, ծնունդն էլ նշում՝ հոբելյարի ներկայությունը զգալով: Այս անգամ որդին տուն չէր եկել. նրանք էին գնացել որդուն այցի: Ծնողները ոչինչ չէին մոռացել ՝ Սիմոնի շիրիմը ողողել էին որդու սիրելի ծաղիկներով, հոբելյանական տորթն ու մոմերը նույնպես կային: Ծխացող խնկի, մայրական օրհնանքի ներքո, ի նշան խաղաղության, երկնքում թեւածում էին աղավնիները:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ