Հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝առավոտից, նորից սկսել են մարտական գործողությունները։
Հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր։ Կեսօրվա ընթացքում սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն։
Կենտրոնական ուղղությամբ Մարտունիից դեպի հարավ և Հադրութից մինչև հյուսիսային կողմ՝ անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում, այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը՝ դիվերսիոն խմբերի դեմ, շարունակվում են։
Հարավային ուղղությամբ ևս շատ թեժ մարտեր չեն եղել։ Հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակողական գործողություններ իրականացնել փոքր օջախային գրոհների տեսքով՝ կիրառելով տարբեր տեսակի տեխնիկաներ։ Մի քանի անգամ կատարած փորձերը կանխվել են, հետ են շպրտվել։ Որոշ տեղերում հակառորդը ունեցել է նահանջ։ Խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլ և զրահատեխնիկա։
Ընդհանուր առմամբ, այսօր համեմատաբար մեծ լարվածություն չի եղել ռազմաճակատի տարբեր հատվածներում։
Այսօր ճպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Related posts

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Ինչքան գումար ծախսեցին քաղաքական ուժերը նախընտրական գովազդի համար. «Հետք»

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ