ՀՀ փոխվարչապետն ու Էկոնոմիկայի նախարարը քննարկել են Սևանա լիճ մանրաձկան բացթողման գործընթացին վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ փետրվարի 17-ին այցելել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում գործող «Սևանի իշխան» հիմնադրամի ձկնաբուծարան։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Շրջայցի ընթացքում քննարկել ենք Սևանա լիճ մանրաձկան բացթողման գործընթացի, մայրական կազմի պահպանմանն ու բազմացմանը, ցանցավանդակների կիրառմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր։

Այնուհետև այց ենք կատարել Սևան համայնքի Ծաղկունք բնակավայր, որտեղ քննարկել ենք «Գագարին» ներդրումային ծրագրի ընթացքն ու ծրագրի շրջանակում առաջիկայում նախատեսվող գործողությունները»,- գրել է նա:

Related posts

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են

Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեի հորդորը՝ Փաստաբանների պալատին

Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ