ՀՀ վարչապետն ընդգծել է հայ-ամերիկյան ռազմավարական օրակարգի շուրջ երկխոսության կարևորությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է ԱՄՆ պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել հայ-ամերիկյան ռազմավարական օրակարգի շուրջ երկխոսության ու համատեղ ծրագրերի իրականացման ընդլայնման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունները կրում են դինամիկ զարգացման բնույթ, և անհրաժեշտ համարել տնտեսական փոխգործակցության հետևողական խորացմանն ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Արուն Վենկատարամանն արդյունավետ է գնահատել Երևանում անցկացված հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստը և շեշտել Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը՝ երկու երկրների միջև կոմերցիոն կապերի խորացման և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ բնագավառում փոխգործակցության խթանման հարցում:

Անդրադարձ է կատարվել առևտրի, ներդրումների, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, առևտրաշրջանառության ոլորտներում համագործակցության խորացման հնարավորություններին, գործարար միջավայրի բարելավմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ