ՀՀ վարչապետը և Ժողովրդավարության աջակցության հիմնադրամի նախագահը անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարության ոլորտում իրականացվող բարեփոխումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահ Դեյմոն Ուիլսոնի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ՀՀ կառավարության հավակնոտ օրակարգի առաջմղմանը, կոռուպցիայի դեմ պայքարի քայլերին, խոսքի և մամուլի ազատությանը վերաբերող հարցեր:

Դեյմոն Ուլիսոնն ընդգծել է վերջին տարիներին Հայաստանի առաջընթացը վերոնշյալ ոլորտներում` պատրաստակամություն հայտնելով հետագայում ևս օժանդակություն ցուցաբերել ՀՀ կառավարության ծրագրերին:

Կարևորվել է ՀՀ կառավարության և Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի միջև հետագա սերտ համագործակցությունը:

Related posts

CNN. Իսրայելը զինված ուժեր է գաղտնի տեղակայել Ադրբեջանում

ԿԸՀ-ն վավերացրել է քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը

Հայաստանի տնտեսությունը 2025-ին աճել է 7,1 տոկոսով. Գևորգ Պապոյան